Առավոտյան ընդհանուր պարապմունք. մայիսի 27-31

Ծրագրում

Նախահարսանեկան ընդհանուր պարապմունք

Մայիսի 27

  • Միասնական երգ «Այլի հո՜», «Խնամի», «Հոյ Նազան»
  • Միասնական պար

Մայիսի 29

  • Միասնական երգ «Զուլո», «Զնկլիկ օրոճ», «Երևան բաղ եմ արել»
  • Միասնական պար

Մայիսի 30

  • Միասնական պարերգ «Մանի ասեմ», «Աղջկերք պար բռնեցեք»
  • Միասնական երգ «Հաբրբան»
  • Միասնական պար

Մայիսի 31

  • Միասնական երգ «Մոկաց հարսներ», «Հեյ գլուլեմ», «Սոնա յար»
  • Միասնական պար

Երգուսուցման պատասխանատու՝ Հասմիկ Մելքոնյան

Պարուսուցման պատասխանատու` Հայարփի Անանյան

Реклама

Արատեսյան

60349427_2074364522690783_7982227312668049408_n

Ողջույն…

Երեկ վերադարձանք Արատեսի եռօրյա ճամբարից, ուր մեկնել էինք Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների մի խմբով: Ինձ համար Արատեսը մի ուրիշ գեղեցկություն ունի թե՛ ձմռանը՝ իր ձյունապատ լեռներով և սարերով, թե՛ այլ եղանակին՝ իր կանաչապատ տարածքով: Ամեն անգամ մեծ ոգևորությամբ եմ մեկնում այնտեղ:

Այս անգամ Արատես մեկնել էինք աշխատանքային ջոկատով: Նախագիծը գրելուց հետո քննարկեցինք այն մեկնել ցանկացող սովորողների հետ, իրականացրեցինք նախապատրաստական աշխատանք, գծեցինք երթուղին, որով պետք է անցնեինք:

Եկավ սովորողների կողմից շատ սպասված ուրբաթը՝ մեկնելու օրը: Շարժվեցինք դպրոցից: Մեդիակենտրոնի մոտ մեզ իր սրընթաց հեծանիվով մոտեցավ մեր տիարը, ողջունեց և բարի ճանապարհ մաղթեց:

Ճանապարհին ունեցանք կանգառներ՝ Նորավանքում, Արփա գետի ափին, և հասանք Արատես:

Երեք երկար օրեր…

Օրերը անցան արագ՝ ամենօրյա աշխատանքներ, բարեկարգման աշխատանքներ, մարզական և այլ խաղեր։

Ճամբարային երկրորդ օրը տեսանք օձ, որը ուզում էր ներխուժել մեր խոհանոց. մենք իրենից վախեցանք, ինքը՝ մեզանից։

Վերջապես եկավ երկար սպասված կիրակին՝ Սմբատաբերդ բարձրանալու օրը։ Շոգ էր, ճանապարհը թվում էր երկար ու դժվար ամցանելի, սակայն սովորողները կարողացան հաղթահարել այն։

Եվ ամենավերևում՝ Սմբատաբերդում, մեր առաջ բացվեց հիասքանչ տեսարան. և՛ ձյունոտ լեռներ, և՛ խորը ձորեր, և՛ աննկարագրելի գեղեցիկ տեսարան։

Շնորհակալ եմ սովորողներին ինձ հետ լինելու և բարձունքը հաղթահարելու համար։

 

Հրապարակած նյութեր

Ուղիղ եթերներ

 

Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար

Շուրջտարյա նախագիծ 2018-2019 ուսումնական տարում. հուլիսի 21-27

6 օրվա ճամբարային ծրագրում

  • Use of all the astronaut simulators (*)
  • Virtual Reality Adventure with the Hurricane 360 VR Simulator
  • 3 dimension space adventure with the Riot 3D Ride Simulator
  • Construct and launch a single-stage model rocket
  • Mars colony design and presentation
  • Explore the solar system with 360 degree viewing experience through Magic Planet
  • Compete as a team during our “Astronaut Challenge” activity
  • The introduction of space suits
  • Observe planets, stars and other objects in the night sky with a 12-inch telescope
  • Studying constellations and their positions in the sky with our Planetarium
  • Virtual Mars Simulator “Mars Explorers”
  • Activities that are aimed at improving problem solving, time management, and teamwork skills Читать далее «Իզմիրի միջազգային տիեզերագիտական ճամբար»

Եռօրյա ճամբար Արատեսում

Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը`  Մայիսի 17-19

Ճամփորդության երթուղին՝

Վայրը՝ Վայոց ձոր, Արատեսի դպրական կենտրոն

Պատասխանատու դասավանդողներ` Վարդուհի Հայրյան, Ստելլա Մնացականյան                                                                                                      Մարզիկ`  Ռոզա Գսպոյան

Читать далее «Եռօրյա ճամբար Արատեսում»

Հավաքից հավաք. հաշվետվություն

59971865_451957485374249_1071839484200353792_n

Հեղինակային կրթական ծրագրով նախագծային ուսուցում

Սովորողի ուսումնական գործունեության կազմակերպում

  • կազմակերպել  եմ սովորողների մասնակցությունը կրթահամալիրի օրացույցով որոշված միջոցառումներին

Читать далее «Հավաքից հավաք. հաշվետվություն»