14.05-18.05 ընդհանուր պարապմունքի ծրագիր

20180329_124815

«Սուրբ Աստուած» հատված պատարագից Մ. Եկմալյան

Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ,

 որ յարեար ի մեռելոց, ողորմեա մեզ:

«Յամենայնի»-Մ. Եկմալյան հատված պատարագից

Յամենայնի օրհնեալ ես Տէր. օրհնեմք զքեզ գովեմք զքեզ. գոհանամք ըզքէն. աղաչեմք զքեզ

Տէր Աստուած մեր։

«Անուշ»

Զուլո

Արևն ելավ կամար, կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կմեռնեմ քեզի համար:

 Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

 

Ջուխտակ գութան արտ կբանի,

Զուլոն էլե, հաց կտանի,

Աչք ու ունքով մարդ կսպանի:

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

 

«Ծառի տակին կար կանեմ»

 Ծառի տակին կար կանեմ,

Սիրած յարին քար կանեմ:

 

Սիրել եմ սերն էրեսին,

Ծառի տակին կար կանեմ,

Անթառամ թերն էրեսին,

Սիրած յարին քար կանեմ:

 

Նստել ես հատիկ, պատիկ,

Ծառի տակին կար կանեմ,

Աչքերդ՝ նռան հատիկ,

Սիրած յարին քար կանեմ:

Միասնական պարերգ՝«Սարեն կուգաս»

Սարեն կուգաս՝ սեյրան կենես,

Մեջ կալերուն էրան կենես,

Պագըմ տաս ձի՝ թամամ կենես,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

Արևն առե խորկանց մեղրուց,

Նազե Մարկոս գիրկ իրի ծոց,

Կըլոր, մըլոր չուր կանաբոց,

Խանե՜, խանե՜, խըյա՜, խըյա՜:

 

 

Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա,

Լավ օրեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա։

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան,

Զուգել են դաշտեր նախշուն գորգերով:

Փունջ—փունջ աղջիկներ սարերը ելան,

Վիճակ հանելու աշխույժ երգերով:

 Համբարձում, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա,

 Լավ օրեր, յա՛յլա, Յա՛յլա ջան, յա՛յլա:

 

Համբարձման ծես՝

Մանի ասեմ ու շարեմ,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Լցնեմ տոպրակն ու կարեմ,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Ծաղիկ ունեմ նարընջի,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Տըղա, վեր արի փընջի,

Ջան, վիճակ, ջան, ջան:

 

Ծաղիկ ունեմ` ալա յա,

Ջան, ծաղիկ, ջան, ջան,

Ալա չի, ալվալա յա,

Ջան, վիճակ, ջան, ջան:

 

Համբարձում է, գարուն է,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Մեր վիճակը սիրուն է,

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Էս գիշեր լուսը տեսա,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Իմ յարը դուսը տեսա:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Աստված կյանք տա ամենքին,

Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,

Ուրախ կլնի էս տարին:

Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s