Չորս օր Ջավախք աշխարհում

66263232_705187969911807_266121173002092544_n

Ճամփորդության առաջին օրը սկսեցինք <<Սուրբ երրորդություն>> եկեղեցու բակից, որտեղ հավաքվել էին դեպի Արատես, Սևանի <<Ժայռ>> ռազմամարզական բազա, Արցախի <<Ասպետ>> և Ջավախք մեկնող ճամբարականները։ Տիար Բլեյանի ողջույնի խոսքից հետո խմբերը շարժվեցին իրենց ուղղություններով։

Մեր առաջին կանգառը Գյումրին էր։ Շրջեցինք Գյումրիի կենտրոնով, մտանք <<Յոթ վերք>> եկեղեցի, պարեցինք և շարունակեցինք մեր ճանապարհը։ Երթուղայինի մեջ երգելով, խաղալով հասանք անցակետ, ապա հասանք Բագդանովկա (Նինոծմինդա)։ Ասես դեռ Հայաստանում լինեինք՝ բոլորը հայերեն էին խոսում։ Քայլեցինք դեպի Նինոծմինդայի եկեղեցի․ ավա՜ղ, այն վերանորոգման մեջ էր, և մենք չկարողացանք ներս մտնել։

Գնացինք, գնացինք ու հասանք Դիլիսկա՝  գյուղ, որտեղ պետք է մնայինք այս չորս օրը։ Դիլիսկայի դպրոցի մոտ մեզ սպասում էին  հյուրընկալող սովորողները և ծնողները։ Ծանոթացանք, ապա սովորողներին տեղավորեցինք՝  մեկական աղջիկ և երկուական տղա ամեն ընտանիքում․ ինչպես միշտ, մեզ հետ տղաները շատ էին։ Բաժանվեցինք տներում, մի փոքր հանգստացանք երկար ճանապարհից հետո, ապա հավաքվեցինք Դիլիսկայի ակումբի մոտ, որտեղ հավաքվել էին ոչ միայն հյուրընկալող ընտանիքների սովորողները, այլև գյուղի շատ ու շատ  սովորողներ ու բնակիչներ։ Կազմակերպեցինք տարբեր խաղեր, խաղացինք, պլանավորեցինք մեր հաջորդ օրը և գնացինք քնելու, որովհետև արդեն ժամը 22։30-նն էր։

Օր երկրորդ

Ոնց պայմանավորվել էինք, հանդիպեցինք դպրոցի բակում և շարժվեցինք։ Առաջին կանգառը Սարոյի գյուղում էր։ Բարձրացանք Սարոյի վանք, այնտեղ սովորողներին պատմեցին վանքի և գյուղի մասին, ապա այցելեցինք մի բնակչի տուն, որը երեք դարի պատմություն ուներ։ Բնակիչը վրացի էր, պատմեց տան մասին, ցույց տվեց հին ժամանակների իրեր, պատմեց դրանց պատմությունը ու մեզ բարի ճանապարհ մաղթեց։ Հաջորդ կանգառը Վարձիան էր։ Մտանք ներս․ հենց սկզբից բացվեց գեղեցիկ քարանձավային տեսարան, շատ տպավորիչ էր։ Ասեմ, որ շատ շոգ էր, և մենք սովորականից մի փոքր  երկար քայլեցինք, ապա ընդմիջեցինք Քուռ գետի ափին և շարունակեցինք մեր ճանապարհը։ Ապա կանգ առանք Խերթվիսի բերդի մոտ, որից մի փոքր ներքև երկու գետերի՝ Քուռի և Թափարվանի միախառնումն էր, գեղեցիկ էր։ Զմայլվելուց հետո վերադարձանք Դիլիսկա։ Երեկոյան մեծ խմբով շրջեցինք գյուղում, իջանք Թափարվան գետի ափ, նստեցինք, ներկայացրեցինք կրթահամալիրում իրականացվող փառատոնը, կարծիքներ փոխանակեցինք և մութն արդեն ընկած՝ վերադարձանք տուն։

Օր երրորդ

Օրը սկսեցինք շատ շուտ։ Առավոտյան 7։00-ին շարժվեցինք, որպեսզի հաղթահարենք Թմբկաբերդի բարձունքը։ Իրականում այնքան էլ երկար չէր դեպի բերդ տանող ճանապարհը։ Հաստատուն քայլերով գնացինք ու հասանք մեր նպատակակետին։ Վերջնամասում մի փոքր դժվար էր, քանի որ հողը սահում էր, բայց մեկս մյուսին օգնելով՝ հաղթահարեցինք այն։ Ու ինչ, բացվեց մի հիասքանչ տեսարան, աննկարագրելի գեղեցկություն բոլոր կողմերից։ Եվ սովորողները բացականչեցին․ <<Այս մեկն էլ հաղթահարեցինք>>։ Նստեցինք, զմայլվեցինք, կարդացինք Թմբկաբերդի առումը և կամաց-կամաց իջանք սարից։

Մի փոքր հանգստանալուց հետո, ունեցանք շրջայց Ախլքալաքով։ Քայլեցինք քաղաքով, այցելեցինք Սբ.Խաչ եկեղեցի, Ախլքալաքի բերդ։ Ախլքալաքում մեզ միացան նաև այլ գյուղի պարի խմբի սովորողները։ Ամբողջ խմբով վերադարձանք Դիլիսկա, որտեղ պարուսուցում իրականացրեցինք, ապա մի փոքր խաղացինք և օրը ավարտեցինք։

Օր չորրորդ

Պայմանավորվածության համաձայն հանդիպեցինք, շարժվեցինք դեպի Գանձա՝ Վահան Տերյանի ծննդավայր, այցելեցինք Տերյանի տուն-թանգարան, մտանք Տերյանի ապրած տունը, մեզ պատմեցին և ցույց տվեցին այն սենյակը, որում Թումանյանը գրել է <<Փարվանա>> բալլադը, և շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Փարվանա լիճ։ Եղանակն անձրևոտ էր․ լճում չկարողացանք լողալ։ Ու այդպես խաղալով, երգելով հասանք Երևան՝ կրթահամալիրի մայր դպրոց, որտեղ արդեն մեզ սպասում էին կարոտած ծնողները։

Հ․Գ

Այնտեղի սովորողները ասացին, որ գյուղը միշտ հանգիստ է, իսկ հիմա՝ այս չորս օրերի ընթացքում․ այն շատ ակտիվացել ու մարդաշատ է դարձել, բոլորը դուրս են գալիս իրենց տներից՝ ուզենալով տեսնել, թե ինչ իրարանցում է։

Ճամփորդությունն անցավ շատ հետաքրքիր և հագեցած։ Շնորհակալ եմ մեզ ընդունող կողմին՝ մեզ և մեր սովորողներին այդքան ջերմ և հոգատար ընդունելու համար։

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s