Ուսուցիչ-սեբաստացիների հեծանվային երթը

Այսօր բանգլադեշյան պլեներ 2016-ի մեկնարկն էր: Առավոտյան մարզվեցինք, երգեցինք, պարեցինք: Մենք` սեբաստացի ուսուցիչներս, <<Բանգլադեշյան պլեները անիվների վրա>> նախագծի շրջանակում երթի դուրս եկանք: Նախ` շրջեցինք  Մայր դպրոցով, մի լավ թիթիզացանք, ապա շարունակեցինք մեր ճանապարհը դեպի տնտեսություն: Ես առաջին անգամ էի տեսնում Ռոքսիի ձագուկներին. նրանք այնքան լավն էին, այնքան փափուկ, որ անընդհատ ուզում էի սիրել նրանց… Այնուհետև շարժվեցինք Հիմնական դպրոց, որտեղ Շամիրամը մեզ դպրոցի այգուց ծիրան հյուրասիրեց, ապա սլացանք Նոր դպրոց, Գեղարվեստի դպրոց: Մենք եղանք պլեների բոլոր հարթակներում, մասնակցեցինք Շուշիի թատերական ներկայացմանը, տեսանք քանդված բանգլադեշյան-բեռլինյան պատը ու վերջապես հասանք Մեդիա, որտեղ ընդմիջեցինք: Ետադարձին տեսանք բանգլադեշյան-չարենցյան կամարը, մի լավ նկարվեցինք և ավարտեցինք մեր այսօրվա երթը:

Ճանապարհը լի էր  արկածներով: Ժամանակը անցավ շատ հետաքրքիր և ուրախ:
IMG_8004

Читать «Ուսուցիչ-սեբաստացիների հեծանվային երթը» далее

Եռօրյա ռազմամարզական, բնապահպանական ճամբար+ բարձունքի հաղթահարում

Ճամբարի վայրը`   Սևանի <Ժայռ> ռազմամարզական բազա:
Ժամանակահատվածը` հունիսի 2-4

Մասնակիցներ` Միջին դպրոցի 6-8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը` բարձունքի հաղթահարում, ռազմամարզական խաղերի ուսուցում, բնապահպանական նախագծերի իրականացում:

Читать «Եռօրյա ռազմամարզական, բնապահպանական ճամբար+ բարձունքի հաղթահարում» далее