Հեծանվային էկոտուր

Այսօր` ապրիլի 26-ին, Միջին դպրոցի 7.3 դասարանի տեխնոլոգիայի դասաժամը անցկացրեցինք Զանգվում։

Էկոտուր 2017-ի շրջանակներում իրականացրեցինք էկոլոգիական հեծանվաերթ։ Երթով`հանգիստ, անվտանգ հասանք ընտրված տարածք։ Մեզ հետ վերցրել էինք աշխատանքային գործիքներ` բահ, փոցխ, ձեռնոցներ, աղբի տոպրակներ։ Սովորողները մեծ եռանդով սկսեցին մաքրել տարածքը։

Մաքրման աշխատանքները կատարելիս անցնում էին անցորդներ, այդ տարածքի բնակիչներ և ոգևորում սովորողներին։ Սակայն ցավալի էր, որ մեր կոչին` միացեք մեզ, միասին մաքրենք մեր Զանգուն, չէին արձագանքում։

Հուսանք՝ մեր բարեխիղճ, հետևողական և անընդհատ աշխատանքի արդյունքում կկարողանանք ներառել բնակիչներին և կունենանք մաքուր Զանգու։

Սկզբում

Հետո

Оставьте комментарий