Մաթեմատիկան կենդանաբանական այգում

17903557_10155159249113926_7754607167970067424_n

Մաթեմատիկայի և մաթեմատիկական տրամաբանության դասավանդումը շատ ավելի արդյունավետ է լինում նախագծերի միջոցով:  Նախագծերի հիմնական նպատակն է սովորողին օգնել հասկանալու մաթեմատիկայի կիրառությունը կյանքի տարբեր բնագավառներում:

Նախագծի նպատակները

  • օգնել երեխաներին հասկանալ մաթեմատիկայի դրսևորումները կենդանաբանական այգում,
  • զարգացնել գործնական բազային գիտելիքներ մաթեմատիկայի և կենսաբանության շուրջ,
  • կրթել երեխաներին կենդանիների մասին`ինչպե՞ս են սնվում, ի՞նչ չափաբաժինով, ի՞նչ հաճախականությամբ և այլն,
  • ծանոթացնել երեխաներին կենդանրների հետ շփվելու կանոններին,
  • հարց և պատասխան`հնարավորություն տալ երեխաներին ստանալու իրենց հարցերի պատասխանները:

Նախագծի ձևաչափը

  • շրջայց կենդանաբանական այգում (գիդի առաջնորդությամբ),
  • եղնիկներին կերակրում,
  • սողունների բաժին (առիթ կունենանք ձեռք տալու որոշ սողունների),
  • զրույց, հարց, պատասխան,
  • ընդմիջում (երեխաները ուտում են իրենց բրդուճները և հանգստանում),
  • մաթեմատիկայի դաս (լուծում են խնդիրներ`կազմած իրական կենդանիների իրական կյանքի շուրջ),
  • ամփոփում և հրաժեշտ կենդանաբանական այգուն:

Այցը լուսաբանվելու է թե՛ դպրոցի, և թե ՛ կենդանաբանական այգու կայքում:

Մասնակիցներ

Միջին դպրոցի 7,8-րդ դասարանի սովորողներ:

Ծրագիր

Մեկնումը մայիսի 30-ին, ժամը 10:00, Մայր դպրոցի մոտից

Մասնակիցների ցուցակ

Оставьте комментарий